Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Քաղաքի լարման կետերն եմ դուրս բերում ու մատուցում նկարչությամբ»

«Քաղաքի լարման կետերն եմ դուրս բերում ու մատուցում նկարչությամբ»
10.10.2014 | 13:06

Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահներում Երևանի տոնին ընդառաջ խորհրդանշական ցուցահանդեսներ են բացվել։ Այս մասին տեղեկացնում եմ Երևանի քաղաքապետարանից: Սրահներից մեկում թանգարանի ֆոնդերում պահվող կտավներ են՝ 20-րդ դարասկզբի նկարիչներ Վահրամ Գաֆեսճյանի, Գևորգ Հովսեփյանի, Արարատ Ղարիբյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Լևոն Հակոբյանի. Երևանի 1930-ականների համայնապատկերներն են՝ 35 աշխատանք: Մյուս սրահում մերօրյա Երևանն է՝ քաղաքանկարի ժանրի նկարիչ Պետո Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարիչը «Քաղաքը» խորագրով 32 քաղաքային պատկեր է ներկայացնում։

Պետո Պողոսյանը հայաստանյան, իսկ միջազգային ցուցահանդեսներում ու մրցույթներում հաղթանակների շնորհիվ նաև աշխարհի շատ քաղաքների արվեստասերներին հայտնի է ջրաներկ աշխատանքներով, որոնցում արդի քաղաքի, մասնավորապես, Երևանի կյանքն է, մայրաքաղաքային մթնոլորտը, երևանյան տրամադրությունը՝ տարբեր դիտանկյուններից։
«Քաղաքի լարման կետերն եմ դուրս բերում ու մատուցում նկարչությամբ»,- բնութագրել է նկարիչը։
«Քաղաքը» Պետո Պողոսյանի 7-րդ անհատական ցուցահանդեսն է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 9-ը։

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ